Դիպլոմային աշխատանք

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջ

 

 

 

Դիպլոմային նախագիծ

 

 

Թեման՝ Մատների թատրոնը նախակրթարանում

 

 

 

Հեղինակ`Լիանա Մարտիրոսյան

Ղեկավար`Շողիկ Սահակյան

Մասնագիտություն՝  նախադպրոցական

կրթություն

 

 

Բովանդակություն

 

Ներածություն—————————————————————- 3

Նպատակը և խնդիրները—————————————————3

Տիկնիկային թատրոնի պատմությունը————————————4

Տիկնիկներ———————————————————————-4

 Խաղթատրոն-դերախաղ—————————————————5

Դերային խաղեր : Խաղալիքի դերը երեխայի զարգացման գործում—6

Դերախաղ խաղալիքով——————————————————-6

Դերային խաղը խմբում———————————————————6

,, Երեխայի խելքը գտնվում է մատների ծայրերին ,, ————————7

Դերախաղի կարևորությունը միջանձնային փոխհարաբերություններում—8

Դերային խաղը որպես հոգեբանական գործոն——————————-9

Դերախաղի նշանակությունը նախադպրոցական տարիքի երեխաների համար —————————————————————————————9

Մատների թատրոնը որպես դաստիարակության միջոց———————10

Հեքիաթ ՝«Պոչատ աղվեսը» ——————————————————12

Երեխան որպես հերոս————————————————————14

Եզրակացություն——————————————————————15

Օգտագործված գրականություն————————————————15

 

 

 

 

Ներածություն­­­­­­­­­­

20170520_124705Թատրոնն ունի կախարդական ազդեցություն. այն կարողանում է երջանկացնել մարդկանց: Այն երեխաների հոգիները կարողանում է լցնել դրական հույզերով, դաստիարակել  բարի ոգով, չէ՞ որ թատրոններում՝ ներկայացումների ժամանակ, միշտ հաղթում է բարին: Թատրոնով հատկապես տպավորվում են նախադպրոցական տարիքի երեխաները: Նրանք ամբողջովին տրվում են զգացմունքներին՝ փորձելով նմանվել բարի հերոսին կամ հերոսուհուն:  Թատրոնն օգնում է նաև զարգացնել երեխայի բառապաշարը: Երեխան, տեսնելով բեմում տիրող  բազմաշերտ  մթնոլորտը, փորձում է վերարտադրել ու հնարավորինս պատկերավոր ներկայացնել իր մտերիմներին:

Դերային խաղը դաստիարակության և կրթության զարգացման միջոցն է, որը ձևավորում է երեխայի անհատականությունը:

Դերային խաղը ուսման և փորձի ձեռք բերման արդյունավետ ձևերից մեկն է, որը կարող է նպաստել երեխաների վարքի պատճառները հասկանալու ունակությանը:

Խաղը երեխայի կյանքի զարգացման գործոնն է:

Երեխան զարգանում է խաղով, իրեն շրջապատող աշխարհը ճանաչում, ընկալում է խաղի միջոցով:

Ամենասովորական զրույցն ու քննարկումն էլ  կարող է վերածվել դերախաղի:

Դերային խաղը կարող է կապ չունենալ առօրյայի հետ, այստեղ գործում է երեխայի երևակայությունը, երեխայի միտքն ավելի ազատ է, անկաշկանդ, ինքնուրույն, ստեղծագործ…

 

Նպատակը և խնդիրները

  • Երեխայի ստեղծագործական երևակայության զարգացում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ինքնարտահայտվելու կարողության զարգացում
  • Ազատ և անկաշականդ շփում հասակակիցների և մեծերի հետ
  • Նախաձեռնելու, համախմբված աշխատելու հմտությունների ձեռքբերում
  • Աշխատասիրության, պատասխանատվության, ուշադրության դրսևորում
  • Գեղագիտական ճաշակի զարգացում
  • Տեսածի, լսածի վերաբերյալ խոսելու կարողություն
  • Իրավիճակը շտկելու կարողություն
  • Բարդույթներից ազատագրում

 

 

Պատմություն

Թատրոնի այս տեսակը սկզբնավորվել է հնագույն ժամանակներում, ակունքներով կապված է հեթանոսական ծիսակատարությունների, կրոնական-միստերիալ ներկայացումների հետ։

Տիկնիկային թատրոններ կային դեռևս մ.թ.ա. Հին ԵգիպտոսումՉինաստանումՀնդկաստանումՀունաստանում և հին աշխարհի մյուս երկրներում։ Հնում աստվածների (արևի, ջրի, պատերազմի, որսորդության և այլն) արձանիկները պատրաստել են փայտից, ծեփել կավից կամ ձևել կաշվից և ճրագի լույսի տակ՝ ձգված պաստառի վրա ցուցադրել ստվերապատկերներ։ Որոշ, հատկապես Հարավային ԱմերիկայիԱֆրիկայիՀարավարևելյան Ասիայի երկրներում շարունակում են ցուցադրել այնպիսի ներկայացումներ, որոնք մասամբ ծիսակատարություններ են, մասամբ՝ տիկնիկային թատրոն։

XI դարից եկեղեցիներում և մենաստաններում տիկնիկներով ներկայացվել են Աստվածաշնչի առանձին տեսարաններ, որտեղ գլխավոր կերպարը Կույս Մարիամն էր. այստեղից էլ՝ մարիոնետ (ռոմանա-գերմանական լեզուներում նշանակում է թատերական տիկնիկ) անվանումը։ XVI դարի վերջին Իտալիայում վերջնականապես կազմավորվել է ժողովրդական երգիծական տիկնիկային թատրոնը՝ Պուլչինելլա հերոսով, XVII դարում նմանօրինակն ունեցել են նաև Ֆրանսիայում (հերոսը՝ Պոլիշինել), Անգլիայում (Պանչ), Գերմանիայում (Հանսվուրստ, հետագայում՝ Կաշպեռլե), Չեխիայում (Կաշպարեկ), Ռուսաստանում (Պետրուշկա) և այլուր։ XVI–XVII դարերում եվրոպական մի շարք երկրներում կազմակերպվել են տիկնիկային թատրոններ, որտեղ մինչև XX դարը ցուցադրվել են հեքիաթներ, առակներ, զվարճալի ու երգիծական տեսարաններ հարուստների, եկեղեցու, իշխանավորների, նաև հանրահայտ դոկտոր Ֆաուստի, Դոն Ժուանի և ուրիշների մասին պատմություններ[1]։

Տիկնիկներ

XX դարի 1-ին քառորդին պրոֆեսիոնալ տիկնիկային թատրոններ են ստեղծվել մանուկների ու մեծերի համար։ Տիկնիկային արվեստն ակտուալ է նաև այսօր։ Տիկնիկները խաղացնում են 2 դերասան-տիկնիկավարներ՝ հիմնականում 4 եղանակով՝ մատներով, թելերով, ձողերով և ստվերապատկերներով։ Մատներով խաղացվող տիկնիկը դերասանը հագցնում է մատներին և խաղացնում վարագույրի հետևում, որի վրա էլ երևում է նրա ստվերապատկերը։ Թելերով խաղացվող տիկնիկները կոչվում են մարիոնետներ (խամաճիկներ)։ Դերասանի ձեռքում 2, 3, 4 խաչաձև փայտիկներ են, որոնք թելերով ամրացված են տիկնիկի գլխին, ուսերին, արմունկներին և ծնկներին։ Դերասանը ձգում է թելերը կամ պտտում փայտիկները, և տիկնիկը քայլում է, թափահարում ձեռքերը, շարժում գլուխը, նույնիսկ պարում։ Ձողերով տիկնիկը դերասանը պահում է իր գլխավերևում և վարագույրի հետևից նրան խաղացնում այնպես, ինչպես մատներին հագցրած տիկնիկին։ Հանդիսականները սովորաբար չեն տեսնում ձողերը, որովհետև դրանք ծածկված են տիկնիկի հագուստներով։ Ստվերապատկերների համար նախատեսված տիկնիկները տափակ են՝ 15 սմ-ից մինչև մարդահասակ և ավելի մեծության (ձևում են կաշվից և գույնզգույն ներկում)։ Խաղացվում են հատուկ շյուղերի օգնությամբ. լուսավորված էկրանին ցուցադրվում են դրանց ստվերապատկերները։ Ծավալային տիկնիկներ օգտագործում են նաև մուլտիպլիկացիոն կինոյում, հեռուստատեսության գեղարվեստական և էստրադայի տիկնիկային ծրագրերում։

 

 

                

 

 

 

 

                                Խաղ-դերախաղ-թատրոն  20170511_111534

 

Մեծահասակները դերային խաղը, թատրոնը պատկերացնում են միայն բեմի վրա` աթոռներ, վարագույր, սյուժե…այնինչ փոքրերը խաղում են առանց ձևի, խաղում են իրական  կյանքը:

Երեխաները հանպատրաստից կարող են ներկայացումներ խաղալ, անհրաժեշտ բեմական միջոցները կարող են հենց տեղում պատրաստել` ներկայացնել և ներկայանալ կենդանի ձևով:

Խաղ-ներկայացումը հնարավորություն է տալիս երեխային ներկայանալու, արտահայտվելու, դառնալու ավելի անմիջական և շփվող: Դերային խաղերից ծնվում են թատերական ներկայացումներ

 

Տիկնիկային թատրոնը որպես դաստիարակության միջոց

 

Ամաչկոտ երեխայի համար տիկնիկի հետ խաղը փրկություն է: Երեխան սկսում է խաղալ, պատկերացնում է տարբեր իրավիճակներ, կարում է նրա համար հագուստներ, կերակրում է, պատմում է հեքիաթներ, տիկնիկից նա չի վախենում, ազատ է: Տիկնիկի հետ խաղալիս` երեխան ավելի համարձակ է դառնում, ազատվում է բարդույթներից:  Երբ երեխան ինքն է պատրաստում իր տիկնիկը, առաջին դերային խաղն է խաղում, տիկնիկի միջոցով դառնում է շփվող:

Պարտադիր չէ երեխային տանել տիկնիկային թատրոն, կարելի է ծնողների հետ միասին տանը պատրաստել “Տիկնիկային թատրոն”: Միասին ընտրել նյութերը, որոնցով կարելի է պատրաստել տիկնիկ:

Այս գործընթացը կնպաստի երեխայի գեղագիտական ճաշակի զարգացմանը:  Տիկնիկ պաստաստելով խոսեցնել երեխային, հարցնել նրա կարծիքը: Սա կստեղծի կապ ծնողների հետ, կդառնա հաղորդակցման լավագույն միջոց: Վերջում տիկնիկներով կարելի է խաղալ դերային խաղ` խաղի մեջ ներգրավվելով մյուս երեխաներին: Այս գործընթացն էլ կձևավորի երեխայի մեջ խմբով աշխատելու ունակություն, ազատ, անկաշկանդ շփվելու կարողություն հասակակիցների և մեծերի հետ:

 

 

                                    

 

Դերային խաղեր

Խաղալիքի դերը երեխայի զարգացման գործում

Դերախաղ` խաղալիքով

20170519_161314Խաղալիքն ունի հուզական և հոգեկան մեծ ազդեցություն երեխայի զարգացման հարցում:

Մասնավորապես դաստիարակության մեջ կարևոր դեր են խաղում տիկնիկները: Տիկնիկով ճիշտ ընտրված խաղը հնարավորություն է տալիս ձեռք բերել մի շարք հմտություններ կապված ամենօրյա կենցաղային կյանքի հետ:

Տիկնիկները հայելի են, նրանց միջոցով երեխան  ցուցադրում է իրեն շրջապատող մարդկանց վարքը:

Տիկնիկի միջոցով մեծերը կարող են երեխային սովորեցնել քնել, ուտել, ենթարկվել: Երեխան օգտագործում է իր անսպառ երևակայությունը և ստեղծագործելու կարողությունը խաղալով:

Եթե ծնողները չեն խաղում երեխայի հետ, ապա արդեն 2,5 տարեկանից սկսած երեխան փորձում է խաղալ` ներգրավելով “հերոս” խաղալիքներ:

Հետևաբար խաղալիքի անհրաժեշտությունն ունեն և՛ տղան, և՛ աղջիկը:

Խաղալիքը երեխայի ամենամտերիմ ընկերն է, խաղալիքի միջոցով երեխան իրականացնում է իր բոլոր երազանքները և ցանկությունները:

Խաղալիքով խաղալիս`երեխան արտացոլում է իր պատկերացումները կյանքի, իրականության վերաբերյալ:

Դերախաղի արդյունքը ավելի ակնհայտ կլինի, եթե դերախաղը լինի կենդանի` երեխայի խաղալիքը ( օրինակ` աղվեսը, արտը, աղբյուրը…) նրա համար կենդանի են, շնչավոր, երեխան խոսում է, հարցեր տալիս, պատասխանում, ապրում նրանց հետ

 

Դերային խաղ խմբում

Դերային խաղը կարող է առօրյա կյանքից չլինել, այն կարող է լինել յուրաքանչյուր հարմար թեմայով, անգամ կոնֆիլիկտային իրավիճակը կարող է դառնալ դերախաղ:

Դերախաղի կիրառման ամենալավ տարբերակը դա կենդանի խաղն է: Դերախաղը հաճելի իրավիճակների արտացոլում կարող է ունենալ:

Օրինակ, երբ պատրաստվում եք ուսճամփորդության գնալ դասարանով, կարող եք քննարկել պարտականությունները, գնումները, ով ինչ է անելու, ինչ է բերելու, ստեղծում եք իրավիճակային դերախաղ:

Դերախաղը խիստ սահմանափակուներ չպետք է ունենա, որպեսզի չխանագարի երեխաներին ավելի ազատ գործելու:

Դերախաղի ժամանակ քննարկման առարկա է դառնում երեխաների վարքը, այն խումբը, որը դիտորդի դեր է կատարում, պետք է նշումներ անի երեխաների վարքի դրսևորումների վերաբերյալ:

Ցանկալի կլինի, որ երեխաների քանակը շատ չլինի, որպեսզի խումբը նպաստի հանգիստ և ներդաշնակ միջավայրի ստեղծմանը: Իսկ, եթե խումբը շատ է, ապա խումբը կարելի բաժանել 2 մասի` հանդիսատեսի և մասնակցի, հետո իհարկե կարելի է տեղերով փոխել խմբերը:

Դերախաղը գիտելիքների, հմտությունների ձեռք բերման հաճելի ձևերից է: Այն հնարավորություն է տալիս հասկանալու բարդ իրավիճակներ և ինքնուրույն գործելու:

Դերային խաղի ընթացքը հաճելի է երեխաներին և ոչինչ չի սպառնում երեխայի անհատականությանը: Նման գործընթացը ավելի շուտ վստահություն կփոխանցի երեխաներին, քան թե անհանգստություն կպատճառի:

Դասարանում դերային խաղերի օգտագործումը հանգեցնում է փորձի ձեռք բերմանը, քանի որ խաղերը կարող են լինել համպատրաստից, չմշակված:

Դերային խաղի ավարտին կարելի է եզրակացություններ անել, վերլուծել երեխաների վարքագծի դրսևորման պատճառները, քննարկել թերությունները, առավելությունները, նշել հետագա փոփոխությունները` իրավիճակը ավելի լավացնելու համար:

ՈՒսուցիչը պետք է խրախուսի դերային խաղերը դասարանում`զարգացնելով  բանավոր խոսքը:  ՈՒսումնական միջավայրում դերային խաղերը պարտադիր են:

 

  • Պետք է կազմակերպել դերային խաղ համապատասխան տարիքային խմբի համար
  • Հետևել, որ դերային խաղի ժամանակ մասնակիցները լինեն հասակակիցներ, սակայն չի արգելվում այդ խմբում ընդգրկել նաև չափահաս երեխաներ
  • Արտահայտել հետաքրքրություն դերախաղի ժամանակ առաջացած քննարկումներին
  • Մտածել խաղալիքների, գործիքների ընտրության հարցում

Ծնողները միգուցե տանը ուշադիր են և հետևում են երեխայի դերային խաղին, բայց արդեն ուսուցիչները պետք է հմտորեն կարողանան կազմակերպել դերային խաղերը ի օգուտ երեխաների բանավոր խոսքի զարգացմանը: Առանձնահատուկ կարևորություն պետք է դարձնել ընթերցանության վրա` բանավոր խոսքը ավելի գրագետ դարձնելու համար: Նախ ցանկացած գրական նյութ պետք է կարդալ մի քանի անգամ, քննարկել, հարցերի միջոցով ավելի ամրապնդել: Այս խաղերի միջոցով երեխան սովորում է ճիշտ խոսել, կառուցել ճիշտ նախադասություններ:

 

 

<< Երեխայի խելքը գտնվում է մատների ծայրերին >>

Սուխոմլինսկի

Երեխաների մտածողությունը զարգացնելու գործում շատ կարևոր է մանր մոտորիկայի (ձեռքերի մանր մկանային համակարգի) դերի արժևորումը: Այդ են վկայում վերջին տարիների հետազոտությունների արդյունքներն այն մասին, որ երեխաները առօրյայում և ուսումնական գործընթացում շատ դժվարություններ և խնդիրներ են ունենում այն պատ- ճառով, որ զարգացած չէ նրանց մանր մոտորիկան: Չէ՞ որ մանր մոտորիկայի զարգացումը ակտիվացնում է ուղեղի աշխատանքը, խթանում է նրա խոսքի, մտածողության, տրամա- բանության զարգացումը: Եթե երեխան ունի զարգացած ընդհանուր մոտորիկա (ձեռքերի և ոտքերի մանր մկանային համակարգեր), ապա նա կարողանում է հստակ կառավարել իր շարժումները, ունի զարգացած հիշողություն, ուշադրություն, տրամաբանություն և կապակց- ված խոսք: Ահա թե որտեղ պետք է փնտրել այն անհաջողությունների ակունքները, որոնց հանդիպում է առաջին դասարանցին` դպրոց շեմելու հենց առաջին պահից: Որպես ամփոփում վերը նշվածի, ցանկանում ենք հորդորել մեծահասակներին.

  • Ոչինչ չանել երեխայի փոխարեն:
  • Նկատել և խրախուսել երեխայի նույնիսկ ամենափոքր հաջողությունը:
  • Երբեք նրան չհամեմատել ուրիշների հետ:
  • Գրանցել երեխայի այսօրվա առաջընթացը և համեմատել այն երեկվա հետ:
  • Պարզել նրա հետաքրքրությունների շրջանակը:
  • Ոչինչ չպարտադրել, այլ օգնել նրան իրականացնելու իր առջև դրված խնդիրները:
  • Կազմակերպել համատեղ խաղեր:
  • Ձեր ամենամեծ ձեռքբերումն է` դառնալ նրա ԸՆԿԵՐԸ:

Երեխաները աշխարհը բացահայտում են “ձեռքերով”: Այսինքն` շոշափելով, հետազո տելով, ուսումնասիրելով այն ամենը, ինչը շրջապատում է իրենց: Ակտիվացնելով մատների աշխատանքը` խթանում ենք մանր մոտորիկայի զարգացումը և նպաստում ուղեղի ընդհա- նուր հասունությանը: Գոյություն ունի մոտորիկայի երկու տեսակ` խոշոր և մանր: Այս երկու մոտորիկաների վաղ զարգացումը շատ կարևոր է երեխայի ընդհանուր զարգացման գործընթացում: Մոտորիկայի հետ կապված հարցերը հարկավոր է լուծել ժամանակին, քանի որ բացթողումները կարող են առաջացնել խնդիրներ: Մանր մոտորիկան` լավ կոորդինացված 2 մատների հստակ շարժումն է : Խոշոր մոտորիկան` մարմնի մասերի շարժումն է (իրանի, ձեռքերի, ոտքերի): Իսկ ինչպե՞ս զարգացնել երեխայի ընդհանուր մոտորիկան և ո՞ր տարիքից: Երեխայի մոտորիկայի զարգացմամբ պետք է զբաղվել վաղ տարիքից, նույնիսկ` բարուրից: Նորածնին խնամելիս մայրիկը խաղում է նրա մատների հետ, մերսում դրանք: Սրանով նա ` նպաստում է երեխայի մանր մոտորիկայի զարգացմանը: Սակայն այդ աշխատանքները պետք է լինեն ոչ թե տարերային, այլ համակարգված ,շարունակական և նպատակաուղղված: Մերսելով դաստակը, հատկապես մատների ծայրամասային հատվածը, խթանում ենք երեխայի ուղեղի <> կենտրոնի զարգացումը` ակտիվացնելով նաև հարևան կենտրոնների աշխատանքը: Մարդու գլխուղեղում խոսքի և ձեռքի մատների շարժումները կոորդինացնող կենտ- րոնները գտնվում են հարևանությամբ: Բոլոր շարժումները ղեկավարող կենտրոնի 1/3-ը զբաղեցնում է ձեռքի մատների շարժումների կենտրոնը: Գիտության կողմից հաստատված այս փաստը թույլ է տալիս ձեռքի դաստակը դիտարկելու որպես <>, որի մարզումն ու վարժեցումը նույնքան կարևոր դեր է խաղում երեխայի խոսքի զարգացման գործընթացում, որքան հնչարտաբերական ապարատը: Երեխայի ձեռքերի մատների վարժեցումը պարզապես անհրաժեշտ պայման է : Իսկ ո՞ր տարիքից սկսել զարգացնել մոտորիկան: Ճիշտ են նկատել գիտնականները.<>: Հարց է ծագում, իսկ ինչպե՞ս են մարդիկ վաղ անցյալում զբաղեցրել ու զարգացրել իրենց երեխաներին: Չէ որ այդ ժամանակ չկային թանկարժեք խաղալիքներ: Այդ խնդիրը նրանք լուծել են պարզապես այն ամենով, ինչ ունեցել են ձեռքի տակ/ կենցաղային իրեր, ինքնաշեն խաղալիքներ, բազմաբնույթ խաղեր/: Այսպիսի միջոցներով զարգացրել են երեխաների մոտորիկան և ձևավորել կյանքի հմտություններ: Նրանք հետագայում ավելի հեշտությամբ են հաղթահարել դպրոցական դժվարությունները: Մանկավարժությանը հայտնի է, որ ուսուցման գործընթացում նյութի ակտիվ յուրա- ցումը և մտապահումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ուսուցման գործընթացում զուգորդվում են մի քանի զգայարաններ-վերլուծիչներ` լսողական, տեսողական, շարժողա- կան և այլն: Այդ գործընթացում զգացումը, պատկերացումը, միտքը, հանդես գալով միա- ժամանակ, ուսուցանվող նյութի յուրացումը դարձնում են զգայական, լսելի, տեսանելի, շարժողական, որոնք միասնության մեջ նպաստում են երեխաների ընդունակությունների, կարողությունների և հմտությունների համալիր զարգացմանը: Ուսուցման նման միջոցներից 3 են` համալիր պարապմունքները, տիկնիկային, մատնային, ստվերային թատրոնը, մնջա- խաղը, մատների վարժությունները: Մեծահասակները ոչ թե պետք է բավարարեն երեխաների բոլոր պահանջները, այլև դնեն նրան այնպիսի իրադրության մեջ, որ ինքը որոնի և գտնի իր պահանջմունքները բավարարելու միջոցներ: <>: Ա. Դիստերվեգ Սիրում եք երեխաներին` խաղացեք նրա հետ, խաղացեք իսկական, անկեղծ և դա կլինի ձեր ամենամեծ նվերը նրան: Խաղի դերը մեծ է գիտակցաբար սովորելու, մոտի- վացիայի, համակարգի ձևավորման համար: Խաղի կարևոր, զարգացնող ֆունկցիաներից մեկը երեխայի կամքի զարգացումն է, որը նույնպես կապված է նրա գիտակցության հետ,իր ցանկություններին իշխելու կարողության ձևավորման արդյունք է:

 

Դերախաղի կարևորությունը միջանձնային հարաբերություններում

 

Օգտագործելով խոսքը երեխան շփման մեջ է մտնում , համագործակցում է մյուսների հետ: Այսօր ծնողների աշխատանքային ծանրաբեռնվածությունը բացասաբար է ազդում երեխայի զարգացման, նրա բանավոր խոսքի ձևավորման վրա: Պարբերաբար երեխայի նկատմամբ անտարբերությունը վատ է ազդում երեխայի հոգեկան վիճակի վրա, երեխան դառնում է ագրեսիվ, նյարդային ամաչկոտ, տրամադրության անկումներով: Եվ այս ամեն գալիս է ծնողների կողմից դերային խաղը երեխայի կյանքում չկարևորելուց: Սա արդեն ազդում է երեխաների միջանձնային հարաբերությունների վրա: Միջանձնային հարաբերությունները ստեղծվում են իրավիճակների դեպքում, խաղի ժամանակ: Երբ երեխան խաղալիք է ուզում ընկերոջից պետք է խոսի նրա հետ, հարցնի, մտերմանա և առաջարկի խաղալ միասին: Դերային խաղի միջոցով ստեղծվում է կապ, միջանձնային հարաբերություն երեխաների հետ: Այս կապը դրական է ազդում  երեխայի զարգացման գործում, երեխան ազատվում է բարդույթներից, մեկուսանալու ցանկությունից, ձեռք է բերում ինքնավստահություն: Հետագայում դպրոցում երեխաների համար հեշտ է դառնում շփումը իր հասակակիցների, ուսուցիչների հետ: Երեխաները արդեն նախադպրոցական տարիքից, հաղթահարում են իրենց վախերը, ավելի հեշտ և բնականոն է ստացվում շփումները մեծահասակների հետ:

 

Դերային խաղը որպես հոգեբանական գործոն

Երեխան խաղում է մի շարք զգացմունքներին համապատասխան:

Դերախաղը հարստացնում է երեխայի զգացմունքները և զգայարանները:

Երեխան կարող է հիշել ամիսներ առաջ տեղի ունեցած հաճելի մի իրադարձություն և խաղալ այդ իրավիճակը տիկնիկի հետ:

Դերախաղ կարող են կազմակերպել չափահաս երեխաները փոքրերի հետ, սա ունի դրական ուղղվածություն, երբ,կազմակերպելով դերախաղ, չափահաս երեխաները կարող են փոխանցել իրենց  “առաջնորդի” վարքը փոքրին:

Երեխաները պետք է խաղան իրենց հասակակիցների հետ, այլապես կմեծանան բարդույթավորված, սեփական կարծիքից զուրկ, ագրեսիվ:

Դերախաղը ծանոթանալու, շփվելու, ընկերանալու միջոց է:

 

Դերախաղի նշանակությունը նախադպրոցական տարիքի երեխաների համար  

Նախադպրոցական տարիքը կարևոր ժամանակահատված է երեխայի համար, այդ ժամանակ հիմք են դրվում անձի զարգացման ուղիները, կամքը և վարքի դրսևորումները, ակտիվորեն զարգանում է երևակայությունը, ստեղծգործելու ունակությունը:

Երեխաները սկսել են շատ քիչ խաղալ և դա բացատրվում է ժամանակի ոչ բավարար լինելով:

Երեխաները մեծանում են մեծահասակների միջավայրում, իսկ մեծահասակները ժամանակ չունեն խաղալու, նրանք նույնիսկ չգիտեն խաղալ և չեն էլ կարևորում դա:

Ծնողները զբաղվում են երեխաներով, երբ դաս պետք է սովորեցնեն, արդյունքում խաղը անհետանում է նախադպրոցականի կյանքից, իսկ դրա հետ մեկտեղ անհետանում է և մանկությունը:

 

Նվազագույնի հասցնելով նախադպրոցական տարիքի երեխայի խաղը` կազդի երեխայի անհատականության վրա: Դիտարկումները ցույց են տվել, որ ժամանակակից նախադպրոցականները չգիտեն, թե իրենց ինչպես դրսևորեն, նրանք անհամբեր են, միմյանց հրում են, խլում են խաղալիքները…մեծ մասի մոտ զարգացած չի երևակայությունը, ստեղծագործական ունակությունը, ինքնուրույն մտածելու, արտահայտվելու կարողությունը:

Մինչև երեխայի դպրոց գնալը, խաղերը և դերային խաղերը տանը և դպրոցում նախապատրաստում են երեխաներին դպրոցին, իսկ եթե դերային խաղերը իսպառ բացակայում են երեխայի առօրյայից, երեխաները չեն ցանկանում գնալ դպրոց կամ հենց դպրոցում կորցնում են իրենց հետաքրքրությունները: Ինչպես հայտնի է հենց խաղի մեջ է արտացոլված երեխայի հույզերը, երևակայությունը, մտածողությունը: Դերային խաղի առավելությունն այն է, որ երեխան կամավոր և հաճույքով է ենթակվում խաղի կանոններին: Սա դարձնում է երեխային ավելի կշռադատված և նախաձեռնող: Միևնույն ժամանակ դերային խաղի միջոցով երեխաները սովորում են գնահատել, վերահսկել իրենց, թե ինչ են անում իրականում, ինչ են ուզում: Երեխաները ինքնակամ և գիտակցաբար են ընդունում դերախաղի մեջ ներգրավված մյուս երեխաներին:

Դե փորձեք խաղի մեջ ներգրավված երեխային կտրել միջավայրից, չեք կարողանա, դրա համար էլ երեխաները մեծ դժվարությամբ են բակից տուն գալիս:

Մանկական խաղը մշակվել է հոգեբանության կողմից և համարվում է ամենակարևոր գործընթացը երեխայի կյանքում, հատկապես նախադպրոցականի կյանքում:

 

Դաստիարակչական նշանակությունը

Երվանդ Մանարյանի խոսքերը տիկնիկային թատրոնի վերաբերյալ.

Տիկնիկավարը հենց ձեռքը դրեց տիկնիկի մեջ ու բռնեց տիկնիկի թելերը, տիկնիկն արդեն կենդանի արարած է, թողեց թելերը՝ իր է, առարկա է։ Մեծ հրաշք է, երբ երեխան խաղում կամ շփվում է տիկնիկի հետ։ Երեխան հարցեր է առաջադրում, տալիս է տիկնիկին իբրև թե այդ հարցերը տիկնիկից է լսում ու ինքն էլ սկսում է պատասխանել իր տված հարցին։ Այսպիսով, տիկնիկի միջոցով շատ բարդ ու համակողմանի վերլուծություններ են տեղի ունենում երեխայի գիտակցության ու հոգեբանության մեջ։ Տիկնիկը երեխայի համար դառնում է կյանքի հետ շփվելու, շատ հարցերի պատասխանները այդ շփման միջոցով գտնելու միջոց։ Այնպես որ, այն ծնողները, որոնք իրենց երեխաներին հաճախ են բերում տիկնիկային թատրոն, նախ ազատվում են երեխաների բարձրացրած շատ հարցերի պատասխանները տալուց, միաժամանակ օգնելով հետագա կյանքում ինքնուրույն հաղթահարել շատ խոչընդոտներ։ Տիկնիկայինում դաստիարակված երեխան փառավոր պատկերացումներ ունի, հավատ ունի իր գործի նկատմամբ և գիտի, որ իր կողքին կան իր նման մտածող այլ երեխաներ։

Բեմականացված խաղերը երեխաների կողմից շատ սիրված են։ Երեխաները մեծ հաճույքով են միանում խաղին՝ պատասխանում են տիկնիկների հարցերին, կատարում նրանց խնդրանքները, խորհուրդներ տալիս, դառնում այս կամ այն  կերպարը։ Նրանք ծիծաղում ու լացում են տիկնիկների հետ, նրանց զգուշացնում են վտանգների մասին, միշտ պատրաստ են իրենց սիրելի հերոսներին օգնության հասնել։ Տիկնիկային թատրոն ցանկալի է ունենալ այնտեղ, որտեղ երեխա կա՝ դպրոցում, մանկապարտեզում, տանը, ամառային ճամբարում, մանկական հիվանդանոցում և այլն։ Փոքրիկ մարիոնետները, որոնք կարելի է հագցնել երեխայի մատիկներին կամ ձեռքերին, հետաքրքիր կդարձնեն երեխայի ժամանակը օրինակ ավտոմեքենայի մեջ, բժշկի սպասասրահում և այլն։
Տիկնիկային թատրոնով զբաղվելիս երեխայի մոտ զարգանում են երևակայությունը, հիշողությունը, տրամաբանությունը։ Տիկնիկային թատրոնը լավ ազդեցություն է թողնում երեխայի հուզական մթնոլորտի զարգացման վրա, «լիցքավորում» է երեխային ուրախությամբ, դրական հույզերով։ Մասնակցելով բեմականացված խաղերին, երեխաները ծանոթանում են շրջակա աշխարհի հետ։ Երեխաները սիրում են խաղալ, հատկապես հասակակիցների հետ։ Խաղը նրանց համար լուրջ, բայց միաժամանակ զվարճալի զբաղմունք է։ Ծնողները միշտ հիացմունքով են հետևում, թե ինչպես են երեխաները տանը կամ մանկապարտեզում իրենց սիրելի տիկնիկի անունից խոսում։
Երեխաներին իրենց առաջին տիկնիկային ներկայացումը կարելի է ցուցադրել դեռևս շատ փոքր հասակից. 6-7 ամսականից արդեն Դուք կարող եք նրա համար իսկական ներկայացում կազմակերպել։ Դուք բռնում եք փոքրիկի ամենասիրելի խաղալիքը և նրա անունից երգեր երգում ու զրուցում երեխայի հետ։
Երեխան «բաց» է երևակայական աշխարհի ու երևակայան իրավիճակների համար։ Նա ուշադրություն չի դարձնում Ձեր ձեռքերին, այլ տեսնում է այն պատմությունը, որը տեղի է ունենում իր առաջ, անհանգստանում է հերոսների համար։
Սկսած 2.5 տարեկանից երեխաների հետ տանն եղած խաղալիքներով կարելի է բեմականացնել ամենապարզ հեքիաթները։ Բացի այդ, հիմա վաճառքում կան տարբեր հեքիաթների հերոսներ՝ ձեռնոց-տիկնիկներ։ Սկզբում երեխան «տեսնում» է փոքրիկ ներկայացում ձեր ձեռքերում, ապա ինքն էլ է ցանկություն հայտնում խաղալիքը վերցնել իր ձեռքը և խոսել նրա անունից։ Շատ կարևոր է խաղի ժամանակ երեխային դիմել ու նրան ներքաշել գործողությունների մեջ։ Եթե Ձեր ձեռքերում այդ ներկայացնումները բավականին տպավորիչ ու վարակիչ են, ապա 3-4 տարեկանում արդեն երեխան ինքնուրույն ակտիվորեն կխաղա դերասան-խաղալիքների հետ։
Ներկայացում-խաղը Ձեզ կօգնի իմանալ փոքրիկի ամենագաղտնի հույզերն ու անհանգստությունները, որոնք նա երբեմն չի հասկանում ու որոնց հետ ինքնուրույն պայքարել չի կարող։ Եթե, օրինակ, Ձեզ թվում է, որ փոքրիկն իրեն լավ չի զգում մանկապարտեզում, բայց Դուք չեք հասկանում, թե ինչո՞ւ, առաջարկեք երեխային տիկնիկների հետ ներկայացում բեմադրել այն մասին, թե ինչպես էր արջուկ-տիկնիկը հաճախում մանկապարտեզ։ Թող երեխան կատարի թե նորեկ սանի, թե դաստիարակչուհու, թե մյուս սաների դերերը։ Բեմականացրեք այնպիսի տեսարաններ, որտեղ արջուկը մանկապարտեզում ճաշում է, զբոսնում է, պառկում է քնելու։ Հավատացեք, նման ձևով Դուք Ձեր երեխայի մասին ավելի շատ բան կիմանաք, քան նրա ու դաստիարակչուհու հետ զրուցելով։
Ամաչկոտ երեխաներին մարիոնետները կօգնեն շփվել այլ մարդկանց հետ. շնիկի անունից խոսելն ավելի հեշտ է, քան եթե հենց ինքը խոսի։ Նման տիկնիկները հատկապես անհրաժեշտ են հիպերակտիվ երեխաների համար, քանի որ, նման տիկնիկներին «կառավարելով», փոքրիկը, ինքն էլ չնկատելով, սովորում է վերահսկել իր շարժումներն ու արարքները։
Խաղի, հետևաբար երեխայի զարգացման համար շատ մեծ դեր ունի ծնողը։ Դրա համար մեծ ներդրումներ անհրաժեշտ չէ։ Կարևորը երեխայի հետ մտերմիկ հարաբերություններ կառուցելն է, նրան հետևելը, թե ինչպես է նա իրեն զգում ու վերապրում այդ պահին և ճիշտ կազմակերպել խաղը։

 

 

 

Պոչատ աղվեսը

20170520_124818

Լինում է, չի լինում՝ մի պառավ։ Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի;
Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, կաթն ուտում.
Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։
Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում.
_ Նանի, նանի, պոչս տուր, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Պառավն ասում է.
_ Դե գնա իմ կաթը բեր։
Աղվեսը գնում է կովի մոտ։
_ Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Կովն ասում է.
_ Դե գնա ինձ համար խոտ բեր։
Աղվեսը գնում է արտի մոտ։
_ Արտիկ, արտիկ, խոտ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմ
Արտն ասում է.
_ Դե գնա ինձ համար ջուր բեր։
Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։
_ Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Աղբյուրն ասում է.
_ Դե գնա կուժ բեր։
_ Աղջի՛կ, աղջիկ, կուժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներ՛իս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Աղջիկն ասում է.
_ Դե գնա ուլունք բեր ինձ համար։
Աղվեսը գնում է չարչու մոտ։
_ Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Չարչին ասում է.
_ Հավիկ, հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա. կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ շուր տա. ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա. խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա. կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Հավն ասում է.
_ Դե գնա ինձ համար կուտ բեր։
Աղվեսը գնում է կալվորի մոտ։
_Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ. հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա. կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Կալվորի մեղքը գալիս է. մի բուռ կուտ է տալիս։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի, ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի, խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի, կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմցո՛ւմ, վազում է գնում, իր ընկերներին հասնում։

                            

 

                     

 

 

 

 

 

                                  Հանպատրաստից դերային խաղ

  Հանպատրաստից դերային խաղը մի բաժին է, որտեղ կարելի է օգտագործել հետաքրքիր մտքեր: Մեկ բառով էլ կարելի է խաղալ` զարգացնելով այն դարձնել պատմություն, հեքիաթ, իսկ հետո էլ դերային խաղալ: Հետևել ընթացքին, տեղում միջամտություններ անել, անհրաժեշտ իրերն էլ հենց տեղում պատրաստել երեխաների հետ միասին:

Շատ խաղալիքներ դերային խաղերում ստանում են կենդանի տեսք: Օրինակ` հին արկղը կարող է ծառայել տիկնիկների համար որպես տուն, հին շորերը կարող են օգտագործվել նորովի` նոր ատրիբուտներով:

Դերային խաղում կարող են օգտագործվել զանազան իրեր` հեռախոս, համակարգիչ, աթոռ, գրիչ, կարևորը անվտանգ միջավայրն է

 

 Երեխան որպես հերոս

   Բոլոր մայրերը սովորություն ունեն երեխաներին այնպիսի պատմություններ պատմելու, որոնցում գլխավոր գործող անձը ինքն է:

Եթե իրական հերոսը վախկոտ է, ապա երեխայի համար պետք է հերոսը լինի անվախ, ուժեղ, համարձակ:

Նման պատմություններով մայրը երեխային է իր փորձն է փոխանցում, օգնում հասկանալու աշխարհը:

Ինքն իրեն ճանաչելու համար պետք է իրեն պատկերացնել կարողանա:

Ջ.Ռոդարի

 

Պատմությունները, որոնցում երեխան է գլխավոր հերոսը, պետք է նաև մասնավոր տեսանկյուն ունենան, մի փոքր իրականությունից լինեն, եթե ասվում է քեռին եկել է, տվյալ երեխայի իրական քեռին պետք է լինի:

Երեխան սիրում է պատմության մասնակից լինել:

Տիկնիկները, խաղալիքները նույնպես իրենց դրական  ազդեցությունը կարող են ունենալ երեխայի հերոսական պատմություններում, որտեղ գլխավոր հերոսը երեխան է:

 

 

                                    

 

 

 

                                                          Եզրակացություն 

  • Դերախաղը հաճելի, զվարճալի և ուսանելի պետք է լինի
  • Դերախաղը կարող է լինել ինքնաբուխ
  • Սահմանափակումներ չպետք է լինեն, որպեսզի երեխան չձանձրանա
  • Դերային խաղերի կիրառությունը զարգացնում է երեխաների միջև միջանձնային հարաբերություններ
  • Ակտիվորեն զարգանում է երեխայի ստեղծականությունը և երևակայությունը
  • Խաղը երեխայի կյանքի զարգացման գործոնն է
  • Դերային խաղը դաստիարակության և կրթության զարգացման միջոցն է, որը ձևավորում է երեխայի անհատականությունը
  • Դերային խաղերը անհրաժեշտ են երեխաների, այլապես նրանք կմեծանան բարդույթավորված, սեփական կարծիքից զուրկ, ագրեսիվ
  • Մանկական խաղը մշակվել է հոգեբանության կողմից և համարվում է ամենակարևոր գործընթացը երեխայի կյանքում, հատկապես նախադպրոցականի կյանքում

 

 

 

 

                                                   Օգտագործված գրականությո ւն 

 

 

  • Դպիր
  • Ջ.Ռոդարի. <<Ստեղծագործական երևակայության քերականություն>>
  • impoqrik.am
  • Սուխոմլինսկի
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s